Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով վիրավորել է Ստամբուլի արևմուտքում գտնվող դպրոցի առնվազն հինգ աշակերտուհու, տուժածները հոսպիտալացվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ժամը 08:40-ին (Երևանի ժամանակով 09:40-ին) Բաշակշեհիր շրջանի միջնակարգ դպրոցում նրանց միջև ծագած վիճաբանության հետևանքով տուժել է հինգ աշակերտ: Տուժածները հոսպիտալացվել են», - հայտնել են Ստամբուլի նահանգապետի գրասենյակից։
Միջադեպի առթիվ սկսվել է հետաքննություն։



