երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկությունն անօրինական էր․ Փաստաբան

Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկությունն անօրինական էր․ Փաստաբան

Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկությունն անօրինական էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ խուզարկության ընթացքում փնտրել են էլեկտրոնային կրիչներ, փաստաթղթեր, որոնք կարող էին հետաքրքրել քննությանը։ Գործը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, փողերի լվացմանը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը։

Ինչպես ընդգծել է փաստաբանը, հայտնաբերվածը կապ չի ունեցել թվարկվածի հետ․ դրանք հուշանվերներ են և նմանատիպ իրեր, որոնք ընդհանրապես չեն կարող նշանակություն ունենալ գործի համար։

Նա արձանագրել է Լևոն Քոչարյանի տանը խուզարկության անօրինականությունը, քանի որ նա, լինելով պատգամավոր, անձեռնմխելի է։ Ստացվում է, որ դե յուրե կարգավիճակ չկա, բայց դե ֆակտո կա մեղադրյալի կարգավիճակ, քանի որ խուզարկություն է իրականացվում։ Դատախազը պետք է Ազգային ժողով ներկայացներ միջնորդություն՝ քրեական հետապնդում սկսելու համար, պարզաբանել է փաստաբանը։

  • Կիսվել: