հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կտրոնների քանակն էլեկտրոնային վճարային ծառայությունների ոլորտում տարեկան 40-50%-ով աճում է

Կտրոնների քանակն էլեկտրոնային վճարային ծառայությունների ոլորտում տարեկան 40-50%-ով աճում է

ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարել է, որ Հայաստանում կտրոնների քանակն էլեկտրոնային վճարային ծառայությունների ոլորտում տարեկան աճում է 40-50 տոկոսով:  

Ըստ նրա՝ առցանց առևտրի ոլորտում 2020-ից նույնպես էլեկտրոնային դրամարկղային կտրոններ են ներդրվել: Հարցվածների 70 տոկոսը ցանկանում է, որպեսզի հարկային եւ մաքսային բոլոր օպերացիաների իրականացման համար բջջային հավելվածներ ներդրվեն, եւ այդ ուղղությամբ արդեն հայեցակարգ է մշակվում:

«Հարկային և մաքսային կառավարման համակարգերում էլեկտրոնային վճարման համակարգ ենք ներդրել ֆիզիկական շփումները նվազեցնելու համար: Դա հատկապես կարևոր է համավարակի ժամանակ: Բացի դրանից՝ լիզինգի ընդունման և հանձնման էլեկտրոնային փաստաթուղթ է ստեղծվել: Մենք մի ծրագիր ենք նախաձեռնել, որը թույլ կտա քաղաքացիներին ընդհանրապես բանկեր, ՊԵԿ կամ Ֆինանսների նախարարություն չայցելել: Ամսվա վերջին սերվերները ծանրաբեռնվում են, եւ ՊԵԿ-ը բազմաթիվ բողոքներ է ստանում այդ կապակցությամբ: Դա պայմանավորված է նրանով, որ հարկային հաշվետվությունների 80 տոկոսը ստացվում է մինչև ամսի 20-ը: Օրինակ, 2021-ի հունվարի 18-ին, 19-ին և 20-ին մեր համակարգն օրական 1 միլիոն հարցում էր ստանում»,- ասել է Մուրադյանը, ապա հավելել, որ, հաշվի առնելով այդպիսի ծանրաբեռնվածությունը, մենք մտադիր ենք կատարելագործել այս համակարգը:

Ըստ Մուրադյանի՝ աշխատանք է տարվում նաև արհեստական ​​բանականության ներդրման միջոցով վերլուծական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչը թույլ կտա ավելի մեծ վերահսկողություն իրականացնել և ավելի հասցեական ստուգում կատարել: Այս բոլոր որոշումներն օգնության եկան հենց համավարակի ֆոնին, երբ կառավարության ծրագրերի շրջանակներում էլեկտրոնային պլատֆորմների ներդրման, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների միջեւ տեղեկատվության օպերատիվ փոխանակման անհրաժեշտություն առաջացավ:

«Մենք աշխատանքներ ենք տանում տոտալիզատորների ոլորտում կարգավորման եւ վերահսկողության կատարելագործման ուղղությամբ, ինչի կապակցությամբ ստանդարտներ են մշակվել: Այս ստանդարտների հիման վրա միասնական մոնիտորինգային կենտրոն կստեղծվի, ուր նշված ոլորտում զբաղված տնտեսավարող սուբյեկտները տեղեկատվություն կուղարկեն: Սա կբարձրացնի մատուցվող ծառայությունների մակարդակը եւ լրացուցիչ գործիք  կդառնա փողերի լվացման դեմ»,- ասել է պաշտոնյան, ապա անդևադաևձել նաև միջազգային համագործակցությանը:

Աշոտ Մուրադյանը պարզաբանել է, որ ԵԱՏՄ շրջանակում համաձայնագրեր են ընդունվել, որոնք թույլ են տալիս բարելավել շրջանառության հետախուզման և հարկաբյուջետային մոնիտորինգի իրականացման համակարգը 5 երկրում:

«Շփումներն ԱՊՀ շրջանակներում ևս շատ ինտենսիվ են, մաքսային և հարկային ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ժողովներ և խորհրդակցություններ են անցկացվում:

Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ Հայաստանում արդեն սկսել են տրանսֆերային գնագոյացման վերահսկման համակարգի ներդրման գործընթացը: 2021 թվականի հունվարի 1-ից իտալացի մեր գործընկերների հետ միասին փորձնական ծրագիր ենք իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերության հետ: Այս համակարգն իրենից տարբեր երկրներում գտնվող փոխկապակցված ընկերությունների գործարքների վերահսկում է ներկայացնում»,- ասել է նա:

  • Կիսվել: