երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կստեղծվի փաստաբանների իրավունքների խախտումներն արձանագրող աշխատանքային խումբ. Փաստաբանների պալատ

Կստեղծվի փաստաբանների իրավունքների խախտումներն արձանագրող աշխատանքային խումբ. Փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 2020 թվականի հունվարի 14-ի նիստում քննարկվել է փաստաբանների մասնագիտական գործունեության հետ կապված խոչընդոտները, ինչպես նաև փաստաբաններին սպառնալու և վիրավորելու դեպքերը կանխելու/վերացնելու հարցը։ Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։

 

Խորհրդի անդամներն արձանագրել են, որ փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը շարունակվում են, որոնք հաճախ ուղեկցվում են փաստաբանների նկատմամբ վիրավորանքներով, հայհոյանքներով և սպառնալիքներով:

Խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ այդ հարցերով բազմիցս դիմել են իրավասու պաշտոնատար անձանց, այդ թվում առաջարկել են քրեականացնել փաստաբանին մասնագիտական գործունեության առնչությամբ վիրավորելու արարքը, սակայն առ այսօր խնդիրը չի լուծվել:

 

Խորհրդի անդամների առաջարկով Փաստաբանների պալատի նախագահը կստեղծի աշխատանքային խումբ՝ վերջին ժամանակահատվածում փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող, ինչպես նաև փաստաբաններին սպառնալու և վիրավորելու դեպքերն արձանագրելու և խորհրդին ներկայացնելու նպատակով:

  • Կիսվել: