Կրասնոդարում ժամանակավոր կալանքի կենտրոնից վեց մարդ է փախել․ նրանց թվում հայեր կան
Կրասնոդարում օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կալանքի կենտրոնից վեց մարդ է փախել։ Նրանց թվում են Ուկրաինայի երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում դատապարտվել է սպանության համար։
SHOT-ի տվյալներով՝ փախուստը տեղի է ունեցել օգոստոսի 10-ի երեկոյան։ Փախուստի դիմածների թվում են Ուկրաինայի երեք քաղաքացիներ (Նիկոլայ Կիսլենկո, Վյաչեսլավ Ժմուրկո և Ալեքսանդր Կապուստա), Հայաստանի երկու քաղաքացիներ (Արթուր և Գարիկ Բաբայաններ) և Մոլդովայի մեկ քաղաքացի (Նիկոլայ Կամբուր)։ Նրանցից հինգը հայտնաբերվել և ձերբակալվել են։ Եվս մեկի որոնումները ներկայումս շարունակվում են։ Նրանք բոլորը Ռուսաստանում են գտնվել առանց թույլտվության։


