հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կրակոցներ Քանաքեռ-Զեյթունում

Կրակոցներ Քանաքեռ-Զեյթունում

Հունվարի 1-ին, ժամը 16.00-ին, Ֆանարջյան փողոցում վիճաբանության և կրակոցի ձայն էր լսվել։ Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ծառայողը պահակակետ էր հրավիրել 56-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 15.00-ին Ազատության պողոտայից Ֆանարջյան փողոցն ընկած ճանապարհահատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում 56-ամյա տղամարդը վիճաբանել էր ծանոթի հետ, որը մի քանի անգամ հարվածել էր տղամարդու դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Ֆանարջյան փողոցում ավտոմեքենայից իջնելուց հետո ծանոթը կրակել էր իր մոտ եղած գազային ատրճանակից։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պարկուճ։

Տղամարդուց ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: