հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը կնպաստի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը. Բադասյան

Կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը կնպաստի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը. Բադասյան

Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովում այսօր քննարկեցինք կարևոր նախագծերի փաթեթներ, որոնք արժանացան Հանձնաժողովի հավանությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հակիրճ ներկայացնելով դրանցից երկուսը: 

՛՛Առաջին փաթեթով առաջարկում ենք ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։

Արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն, որն էլ կնպաստի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը։

Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ հինգը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնազն տասը դատավոր։

Երկրորդ փաթեթով առաջարկում ենք ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե: Փաթեթի վերջնական ընդունման արդյունքում ակնկալում ենք Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, դրանց քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով՛՛,-գրել է Բադասյանը:

  • Կիսվել: