հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը:

Ըստ հիմնավորման, հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն:

Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ, գլխավոր քարտուղար:

Հանձնաժողովի վարչություններն են՝ Հայտարարագրերի վերլուծության վարչությունը, Վարույթների և իրավական ապահովման վարչությունը, Անհամատեղելիության պահանջների և  այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչությունը, Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը, Մեթոդական աջակցության վարչությունը, Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը:

  • Կիսվել: