հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Կոռուպցիայի դեմ պայքարում ձեռք են բերվել բովանդակային փոփոխություններ. Գալյան

Կոռուպցիայի դեմ պայքարում ձեռք են բերվել բովանդակային փոփոխություններ. Գալյան

Ժողովրդավարությունը մեր հասարակության, հետևաբար և պետության ընտրությունն է։ Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա վստահեցրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում հնարավոր է շոշափելի փոփոխությունների հասնել։

Գալյանը զեկուցեց, որ ներդրվել և հաջողությամբ գործում է ապօրինի ծագման գույքի բռնագրավման ինստիտուտը, գործում է Հակակոռուպցիոն հանձնաժողովը, ընդլայնվել է եկամուտների հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը։

  • Կիսվել: