երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Կկվի օրն եմ ընկել, որ ձագերին տանում, մեկ-մեկ ուտում են, վերջինս է մնացել, ընկել են հետևից. Արսեն Ղուկասյանի մայր

Կկվի օրն եմ ընկել, որ ձագերին տանում, մեկ-մեկ ուտում են, վերջինս է մնացել, ընկել են հետևից. Արսեն Ղուկասյանի մայր

Ես իմ արդար բողոքով, արդար պահանջով եմ եկել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10–ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44–օրյա պատերազմում զոհված Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի մայրը՝ տիկին Մարիամը։

«Իմ վիշտը, իմ ցավը այնքան մեծ է։ Այդ համեմատությունը լավ չի, բայց դառել եմ այն կկվի օրն եմ ընկել, որ ձագերին տանում, մեկ-մեկ ուտում են, հիմա վերջինը մնացել է, ընկել են այդ երեխայիս հետևից։

Իմ երեխեն ոչ մի հանցագործություն չի կատարել։ Կատուն, որ կատու է, որ խփում ես, չանչում է։ Բա չպաշտպանվեի՞ն։ Էնպես են հարվածել տղայիս, որ կարդիոստիմուլյատորը խախտվել է։ Իմ երեխան այնտեղ հիմա անտերության մեջ չգիտեմ, որ վատանա, ով է տիրություն անելու։ Ո՞նց պիտի լինի սրա վերջը, ես չգիտեմ, արդեն չորս օր է, ես իմ տեղը չեմ գտնում։ Մի օրն էլ, մի ժամն էլ իմ երեխու համար նշանակություն ունի»,–ասաց նա։

«Ինքը հանցանք չի գործել, եթե հանցանք կա, մեր ամբողջ ծնողներն են նույն գործողությունն արել։ Ակցիա անելը, երեխուն պահանջելը հանցա՞նք է, ինչո՞ւ եք միլիցիաներին քսի տալիս ծնողների վրա։

Հրահանգ է ուղարկված, վարչապետը իմ տղայի վրա ատամ ունի, որովհետև Արսենը միշտ խոսել է։ Իրեն դուր չի գալիս, որ իրեն դեմ են խոսում։

Մի  անգամ ընդունարում վարչապետ չեղած  ինձ ասում է՝ պիտի տղիդ վրա գործ հարուցեմ, որ խելքը գլուխը գա։ Ասում եմ՝ դու իմ նման ծնողին, որ երկու կորուստ ունեմ, այդպիս բա՞ն ես ասում, անհարմար չէ՞։ Վիճել եմ ու դուրս եմ եկել իր ընդունարանից։ Ու մինչ հիմա չէր կարողանում իր ծրագիրն իրականացնել»։

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է 44-օրյա պետերազմի ժամանակ, իսկ եղբոր որդին անհետ կորած է։  Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին , ապա մեկ ամսով կալանավորվել «խուլիգանության» համար։

  • Կիսվել: