երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
ԿԿՀ-ն վարչական տույժի է ենթարկել Մասիսի և Իջևանի համայնքապետներին

ԿԿՀ-ն վարչական տույժի է ենթարկել Մասիսի և Իջևանի համայնքապետներին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին և Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին՝ հիմք ընդունելով շահերի բախման դեպքերի վերաբերյալ հրապարակումները։

Հանձնաժողովի որոշման համաձայն` համայնքի ղեկավարները տուգանվել են 300-հազարական դրամով։

Հիշեցնենք` «Ինֆոքոմը» պարզել էր, որ Իջևանի համայնքապետարանն ավելի քան 275 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից։ Իսկ Մասիսի համայնքապետարանն ավելի քան 384 մլն դրամի գնում էր կատարել ավագանու անդամի հորը և որդուն պատկանող ընկերությունից։

 

  • Կիսվել: