Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է անհետ կորած համարվող 22-ամյա երիտասարդի դին
Ապրիլի 14-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 22-ամյա Էդուարդ Շահբազյանի դիակը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: