շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խուզարկություն ԿՈՇ բերդի դեղերի աշխատասենյակում. բուժքույրին մեղադրանք է առաջադրվել

Խուզարկություն ԿՈՇ բերդի դեղերի աշխատասենյակում. բուժքույրին մեղադրանք է առաջադրվել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարինե Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 01.04.2020թ. կնքված թիվ 14 աշխատանքային պայմանագրի համաձայն հանդիսանալով ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կոշ» բժշկական ստորաբաժանման բուժքույր, իսկ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 11.08.2020թ. թիվ 177-Ա հրամանով աշխատանքային պարտականությունները կատարելով «Արմավիր» բժշկական ստորաբաժանումում և ունենալով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ «մեթադոնային փոխարինման բուժման» ծրագրում ընդգրկված անձանց սահմանված չափաբաժնով ամենօրյա հասանելիք դեղորայք տրամադրելու պարտականությունն իրականացնելու համար հոգեմետ դեղորայք և թմրամիջոց իր մոտ պահելու իրավունք, պաշտոնեական դիրքն օգտագործելով 2021թ. փետրվարի 15-ին իր մոտ պահվող դեղորայքի նշված օրվա հաշվեկշռից հափշտակել է զգալի չափելի հասնող 0,01 գրամ հաստատուն քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց:

Իսկ ինչպես է հափշտակել 2021թ-ի փետրվարի 15-ին մուտք է գործել «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքում գտնվող համապատասխան աշխատասենյակ «մեթադոնային փոխարինող բուժում ծրագրում»ընդգրկված կալանավորներին և դատապարտյալներին իրենց հասանելիք «մեթադոն» տեսակի դեղորայքի օրական չափաբաժինները տրամադրելու նպատակով, որի ընթացքում կալանավոր Տարոն Ավդալյանի հասանելիք 30 միլիգրամ չափաբաժնից վերջինիս ցանկությամբ 20 միլիգրամը լուծել և տվել է խմելու, իսկ 10 միլիգրամը պաշտոնեական դիրքն օգրագործելով գցել սենյակում առկա սեղանի աջ դարակի մեջ այդ կերպ հափշտակելով զգալի չափերի հասնող 0,01 գրամ հաստատուն քաշով ,, մեթադոն ,, տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2021 թվականի փերտրվարի 15-ին մեթադոնային դեղահաբերի տրամադրման համար նախատեսված սենյակի խուզարկության ժամանակ:
Այսինքն Կարինե Ժիրայրի Աբրահամյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

  • Կիսվել: