երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Խուզարկություն է կատարվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարի բնակարանում

Խուզարկություն է կատարվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարի բնակարանում

Այսօր դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի բնակարանում.

«Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե որևէ օրենքով արգելված իր չգտնվեց:

Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:


Կարծում եմ սա քաղաքական հետապնդում է իմ անձի հանդեպ, ուստի հրավիրում եմ իրավապաշտպանների ուշադրությունն այս հարցին»,-գրել է Շահինյանն իր էջում:

  • Կիսվել: