չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խտրական մոտեցում է՝ այդ նախագծով վերացվում է ՄԻՊ գործունեության երաշխիքը, որպես՝ օմբուդսմեն. Թաթոյան

Խտրական մոտեցում է՝ այդ նախագծով վերացվում է ՄԻՊ գործունեության երաշխիքը, որպես՝ օմբուդսմեն. Թաթոյան

Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսում է վերացնել ՄԻՊ-ի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից։

«Եվ այլևս խնդիրներ բարձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ ՀՀ ՄԻՊ մասին օրենքում կա ամրագրված դրույթ, համաձայն որի՝ յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից։

Հարցին՝ չե՞ն փորձել պարզել՝ ինչո՞ւ ՄԻՊ-ին չեն հրավիրում Կառավարության նիստին, Թաթոյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, թե դա Կառավարության իրավունքն է:

ՄԻՊ տարեկան բյուջեն կազմում է 532 միլիոն դրամ, որից աշխատանքի վարձատրության համար աամբողջ մասը հանած՝ տարեկան աճը կազմել է 2 մլն 350 հազար դրամ։

Թաթոյանն ասաց, թե այս նախագիծը սկսել են քննարկել 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմից մի քանի օր առաջ, քննարկմանը մասնակցել է Թաթայնը և ներկայացրել սկզբունքային առարկություններ.

«Այդ ժամանակ երկու հիմնարար պատճառ էր բերվում. Նախ, որ նման դրույթները խանգարում են միջազգային ներդրումներին, և երկրորդ՝ երկրում ֆինանսական բարդությունների առաջացման դեպքում տնտեսության ոլորտները վերաուղղելու համար ճկունություն չի լինում։ Սրանք ֆինանսների նախարարի պարզաբանումներն էին»։

Թաթոյանի առարկություններրը ներկայացնելուց հետո որոշում է կայացվել հետաձգել քննարկումը.

«Պատերազմի ընթացքում մեր աշխատանքի մեծածավալությունը և բարդությունները տեսնելով, ենթադրում էի, որ կառավարությունը, միգուցե, հրաժարվի այս մոտեցումից, բայց այդպես չեղավ»։

Թաթոյանի խոսքով՝ այդ նախագծով վերացվում է ՄԻՊ գործունեության երաշխիքը, որպես՝ օմբուդսմեն։

«Այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն», - ասաց պաշտպանը։

  • Կիսվել: