երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Խոսրովի անտառ» արգելոցի պահպանության գծով փոխտնօրենը չի մասնակցել վարազի ապօրինի որսին. հերքում

«Խոսրովի անտառ» արգելոցի պահպանության գծով փոխտնօրենը չի մասնակցել վարազի ապօրինի որսին. հերքում

Շրջակա միջավայրի նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
 
«EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպքին, չի համապատասխանում իրականությանը:
 
Նշված ժամանակահատվածում արգելոցի փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը գտնվել է աշխատանքի վայրում՝ կատարելով իր աշխատանքային պարտականությունները»:

  • Կիսվել: