կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Խոսքեր չունեմ». Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ 18-ամյա արցախցին կալանավորվեց

«Խոսքեր չունեմ». Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ 18-ամյա արցախցին կալանավորվեց

Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում է կայացրել կալանավորել 18-ամյա արցախցի տղային։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դե ինչ... Կարեն Ֆարխոյանն ապացուցեց, որ ես անհույս լավատես էի, երբ հույս հայտնեցի, թե 18-ամյա արցախցուն կալանավորելու միջնորդությունը կմերժի...

Խոսքեր չունեմ»,-գրել է փաստաբանը Facebook-ի իր էջում:

Փաստաբանն ավելի վաղ գրել էր. «Երիտասարդի անունը մտածված չեմ նշում, քանի որ մայրը, որն այս պահին Ստեփանակերտում է, չգիտի որդու ձերբակալված լինելու մասին (ֆեյսբուքում չկա): Որդին չի ցանկանում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող մորը լրացուցիչ անհանգսություն պատճառել»։

  • Կիսվել: