երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ակցիաների գործով մինչ օրս ստանձնել եմ 6 մեղադրյալի պաշտպանություն․ Փաստաբան

Ակցիաների գործով մինչ օրս ստանձնել եմ 6 մեղադրյալի պաշտպանություն․ Փաստաբան

Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցած հանրահավաքների և դրան հաջորդող ոստիկանական բռնությունների (զանգվածային անկարգություններ) հետևանքով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում մինչ օրս ստանձնել եմ 6 մեղադրյալի պաշտպանություն, որոնցից 1-ն անչափահաս է, 2-ի 18 տարեկանը լրացել է ընդամենը 2 ամիս առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Այս պահին բանտարկված են մնացել նրանցից 2-ը: Հուսով եմ, որ շուտով կհաջողվի նրանց էլ ազատել քրեակատարողական հիմնարկից», - գրել է Բաբայանը։

  • Կիսվել: