երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը: Նածագիծն ընդունվեց 88 կողմ, 33 դեմ ձայներով:

Նախագծով նախատեսվում է Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո` մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը վճարել  կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

  • Կիսվել: