կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Խառը ժամանակներ էին, հակառակորդի կողմում շարժ կար. Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքով վկա

Խառը ժամանակներ էին, հակառակորդի կողմում շարժ կար. Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքով վկա

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։

Վկա Մնացական Հովակիմյանը պատմեց. «Զորամասի տեսադիտարկման մշտադիտարկող էի։ Սովորական ծառայության էի, մեր խնդիրն էր դիտարկել հակառակորդին։ Տեսադիտարկում էի անում, կամերայով  տեսանք, որ հրդեհ է։ Ես որ տեսա՝ մեծ հրդեհ էր։ Մեր ծառայության վայրն ու հրդեհի վայրի միջև հեռավորությունը մեծ է։ Երբ նկատեցի հրդեհը, գիշերը ժամը 12 անց էր»։

Հարցին՝ այդ ժամանակ հակառակորդի կողմը դիտարկելիս որևէ տարօրինակ բան արձանագրե՞լ են, օրինակ, հակառակորդի շարժ, Մ.Հովակիմյանն ասաց. «Շարժ շատ-շատ է եղել դիրքերում։ Ոչ բնական՝ մենակ իրենց մեքենաների շարժն է  եղել, իրենց դիրքերում շարժ է  եղել։ Ոչ բնական ... տենց շարժ չի եղել։

Խառը ժամանակներ էին, հակառակորդի կողմում շարժ կար, շատ բաներ չասեմ։ Խնդիր կար՝ ուղղությունը հակառակորդի կողմն է եղել»։

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում  տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ: 

  • Կիսվել: