շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է Արթիկի բաժին

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է Արթիկի բաժին

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին բաժին է ներկայացել 37-ամյա Սևակ Պ-ն, որը փետրվարի 17-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն։

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: