ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Ըստ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանի՝ ձերբակալումը իրավաչափ չէ, և արդեն բողոք են ներկայացրել դատարան:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ հուլիսի 18-ի երեկոյան ահազանգ է ստացվել Ամիրյան 18 հասցեում կրակոցների մասին: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից՝ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության դիմած Միացյալ Նահանգների քաղաքացուց:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքը ստացել է Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի առիթով հարուցվել է քրգործ՝ խուլիգանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով։

  • Կիսվել: