հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվեց (տեսանյութ)

Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվեց (տեսանյութ)

Սեպտեմբերի 18-ին, կեսգիշերն անց, քաղաքացիներից ոստիկանությունում ահազանգեր ստացվեցին, որ Նորքի տներից մեկում բարձր երաժշտություն է և հրավառություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզեցին, որ Արմենակյան փողոցի տներից մեկի բակում հրավառություն է իրականացրել 31-ամյա մի տղամարդ։
Նա բերվեց ոստիկանություն և ենթարկվեց վարչական պատասխանատվության։

"Հարգելի՛ քաղաքացիներ, ժամը 23-ից հետո պահպանեք լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է",- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: