երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել. տեղում աշխատում են ոստիկանները

Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել. տեղում աշխատում են ոստիկանները

Այսօր Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանություն է ունեցել աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: 

Տեղի ունեցածի մասին Tert.am-ը փորձեց տեղեկություն ճշտել Ավետ Պողոսյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:

ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից տեղեկացավ՝ Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս պահին ոստիկանության ծառայողները դեպքի վայրում են՝ միջադեպի հանգամանքերը պարզելու:

 

  • Կիսվել: