հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից ձերբակալվածները կալանավորվել են

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից ձերբակալվածները կալանավորվել են

Երեկ ձերբակալված Կենտրոնի թաղապետարանի 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են: Տեղեկությունը InfoPort.am-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
 
«3 պաշտոնյան մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար, մյուս անձը՝ այն տալու»,- նշել է Օհանջանյանը:
 
Նշենք, որ երեկ իրավապահները Կենտրոն թաղապետարանում գործողություններ են իրականացրել։ Գործողություններն իրականացվել են թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
 
Արդյունքում, իրավապահների կատարած գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք են։
 
Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր սկանդալ է բացահայտել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի պաշտոնյաների մասով։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ խումբը խմբով կաշառք ստանալու համար Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների է ձերբակալել։ Ձերբակալվածները թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են եղել ու խմբով ներգավվել են կաշառքի գործընթացում:

  • Կիսվել: