Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով
Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել՝ կոռուպցիոն գործով։ Ձերբակալված, ապա՝ կալանավորված աշխատակիցը կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնից է։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Կենտրոնի թաղապետերանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։
Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալնեը մի քանիսն են, որոնց մի մասը կալանքի տակ են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քննչական գործողություններ իրականացվել են Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում՝ կրկին կաշառքի գործով։ Այդ գործով ձերբակալվել էր չորս անձ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, բաժնից մեկ աշխատակից։