երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Կենտրոն»ի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Կենտրոն»ի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Այսօր «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրությունը հայտարարություն էր տարածել՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։

Այս միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ այսօր Հովտաշատում աշխատանքային գործունեության ժամանակ, ըստ «Կենտրոն» ՀԸ-ի տարածած հաղորդագրության՝ հարձակում է տեղի ունեցել իրենց գործընկերների նկատմամբ: Մասնագիտական գործունեությունն իրականացնելիս՝ որոշ անձինք բռնություն են կիրառել լրագրողի նկատմամբ՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքը: 

  • Կիսվել: