Կայացել է Արփինե Հովհաննիսյանի համահեղինակությամբ հրատարակված գրքի շնորհանդեսը
Կայացավ իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանի համահեղինակությամբ հրատարակված գրքի շնորհանդեսը: Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում վստաեցրեց, որ լրագրողը, որը կծանոթանա «Մեդիա իրավունք» ձեռնարկին, ավելի պաշտպանված կլինի։
Նրա խոսքով՝ գրքում փորձ են արել ներկայացնել արդարադատության համակարգի եվրոպական հեղինակավոր կառույցների փորձը և նորույթներ ներկայացնել, որոնք լրագրողների համար պրակտիկ նշանակություն ունեն:
Արդարադատության նախկին նախարար Հովհաննիսյանը նշեց. ՛՛Ի սկզբանե գիտակցում էինք, որ միանգամից մեկ դասագրքով հնարավոր չէ ծածկել բոլոր հնարավոր թեմաները, այդ իսկ պատճառով մեր աշխատանքների հիմքում դրեցինք այն գաղափարախոսությունը, որ պետք է ստանալ դասագիրք, որը ուղենիշային լինի և' լրագրողների, և' իրավաբանների համար՛՛: