կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կասեցվել է ՃՈ Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը. ոստիկանություն

Կասեցվել է ՃՈ Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը. ոստիկանություն

Համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը:

Ստորաբաժանման աշխատանքի վերսկսման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այն անձինք, որոնք անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն ունեն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում: 

  • Կիսվել: