շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային համագործակցության համար։

«Ֆրանսիայի դեսպանը կարևորել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ ոստիկանության, պարեկային ծառայության, ներքին գործերի նախարարության ստեղծումը։ Դեսպանը հետաքրքրվել է՝ իրականցվող և իրականացվելիք բարեփոխումներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ արդարադատության նախարարը դեսպանին է ներկայացրել ոստիկանության, սահմանադրական բարեփոխումների իրականացման ընթացքի, քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ծառայությունում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև՝ դատական համակարգի թվայնացման, հանրային ծառայության մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախարարության գործառույթները։

Նախարարն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն ռազմավարությանն ու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ստեղծմանը։

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել արդարադատության ոլորտի թվայնացման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու ոստիկանության և սահմանադրական բարեփոխումների գործընթացին։

  • Կիսվել: