չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կառավարության նախաձեռնությունը կխաթարի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը․ Freedom House

Կառավարության նախաձեռնությունը կխաթարի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը․ Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման Կառավարության նախագծի վերաբերյալ։
 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Այս նոր օրինագիծը, եթե ընդունվի, կխաթարի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը և կխոչընդոտի Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու նրա գործունեությունը»։

Միջազգային կազմակերպությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և առկա քաղաքական ճգնաժամի համատեքստում առավել քան երբևէ կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարողությունների պահպանումը մարդու իրավունքների խախտումները վեր հանելու հարցում։

Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին։

  • Կիսվել: