երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կապանի մարտական դիրքերից մեկում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ

Կապանի մարտական դիրքերից մեկում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով՝ հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաև՝ պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակում քրեաիրավական գնահատական տալու համար: Այդ մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Նրա խոսքով՝ քրեական գործն ուղարկել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Նշենք, որ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ զինծառայողնեը ներկայացնում են Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին։

Ավելի վաղ ՊՆ փոխնաարար Արման Սարգսյանը հայտնել էր, որ տարածված տեսանյութի հետ կապված Ռազմական ոստիկանությունում իրականացվում է նյութերի նախապատրաստություն, իսկ Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության կարիք կամ առիթ չկա: 

  • Կիսվել: