ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ–ում

Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ–ում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ–ում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի խոսքով՝ Ավանեսյանը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի:

«Հացադուլն ի նշան իր դեմ կատարված ապօրինի իրավական գործընթացի է, այս ապօրինությունների, որը տեղի ունենում Ավանեսյանի և իր թիմակիցների հանդեպ», - փոխանցեց Մելոյանը: 

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հարուցված վարույթն առնչվում է ընտրակաշառքի։  Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, որտեղ ենթադրաբար լսվում էր Արթուր Ավանեսյանի ձայնը:

  • Կիսվել: