կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Կամազ»-ը բարձված է եղել հաճարենու գերաններով. արտադրամասի սեփականատերը ձերբակալվել է (տեսանյութ)

«Կամազ»-ը բարձված է եղել հաճարենու գերաններով. արտադրամասի սեփականատերը ձերբակալվել է (տեսանյութ)

Հուլիսի 23-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ 45-ամյա մի տղամարդ Գետահովիտ բնակավայրի իր փայտամշակման արտադրամաս «Կամազ»-ով գերաններ է տեղափոխում։

Տեղեկությունը ստուգվել է և Գետահովիտ բնակավայրի վերջնամասում բեռնատարը կանգնեցվել է։ Այն բարձված է  եղել հաճարենու շուրջ 13 խ/մ գերաններով։ 68-ամյա վարորդը բեռի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չւ ունեցել: Նա ձերբակալվել և, բեռնատարով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին։

 

Պարզվել է, որ ապօրինի գերանները պատկանում են արտադրամասի 45-ամյա տիրոջը։

«Կամազ»-ը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հուլիսի 24-ին արտադրամասի 45-ամյա սեփականատերը հայտնաբերվել, ձերբակալվել և, քննիչի որոշմամբ, տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատավում է նախաքննություն։

  • Կիսվել: