երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Կալանավորին չեն ընդունել ստացիոնար բուժման, վերադարձրել են բանտ, որտեղ մահացել է. փաստաբան

Կալանավորին չեն ընդունել ստացիոնար բուժման, վերադարձրել են բանտ, որտեղ մահացել է. փաստաբան

Այսօր, ժամեր առաջ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 46-ամյա մի կալանավորի ինքնազգացությունը վատացել է. Հիվանդանոց տեղափոխվելուց և հետազոտվելուց կարճ ժամանակ անց, կալանավորը վերադարձվել է բանտ և ․․․ բանտում մահացել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Պատկերացնում ե՞ք։ Հիվանդանոցում չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է։

Գիտե՞ք, թե սա ինչի արդյունք է․ այն բանի, որ պետության համար կալանավորը միշտ սիմուլյանտ է, կալանավորի առողջությունը չի վատանում, նա չի հիվանդանում, ոչնչի կարիք չի զգում։ Կալանավորի պարտականությունն է առողջ կրել կալանքը։

Ցավակցում եմ մահացածի հարազատներին և հուսով եմ, որ պատշաճ քննությունը կբացառի հետագայում նմանատիպ դեպքերը»։

  • Կիսվել: