երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

· Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արծրուն Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

· Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հայկ Խաչատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

· Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Կարապետյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

· Լոռու մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Աիդա Հակոբյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

· Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Աշոտ Հարությունյանը փոխադրվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

· Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Սևադա Սարգսյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

· Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մարզպետունի Վարդանյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

· Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սևակ Խաչատրյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

· Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Նելլի Բադալյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

· Արագածոտնի մարզի դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Հրանտ Ներսիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազը ստորագրել է նաև պաշտոնից ազատման հետևյալ հրամանները՝

· Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:

· Տավուշի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Լազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:

· Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Ոսկանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 6-ից:

  • Կիսվել: