շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
«Կադրային ջարդ» տերմինի հետ համաձայն չեմ, որոշ անձինք ազատման դիմումներ են գրել. Արթուր Նահապետյան

«Կադրային ջարդ» տերմինի հետ համաձայն չեմ, որոշ անձինք ազատման դիմումներ են գրել. Արթուր Նահապետյան

Ես «կադրային ջարդ» տերմինի հետ թույլ տվեք չհամաձայնվեմ, դա բնականոն աշխատանքային պրոցես է, կադրային փոփոխություններ, ազատումներ և նշանակումներ բոլոր կառույցներում պարբերաբար լինում են։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով նրան, որ իր գլխավորած կառույցում զանգվածաբար մարդիկ են ազատվում աշխատանքից, նրանց թիվն արդեն հասել է 12–ի։

Նրա խոսքով, դրանք բացի աշխատանքային հարաբերություններից, այլ հիմքեր, պատճառներ չունեն։

«Որոշակի մոտեցումների հարց է. որոշ անձինք ունենալով նաև այլ մոտեցումներ և աշխատանքային այլ սկզբունքներ, ազատման դիմումներ են գրել»,–ասաց նա։

  • Կիսվել: