ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետները կերկարաձգվեն

Ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետները կերկարաձգվեն

Հայաստանի Կադաստրի կոմիտեն նախաձեռնել և շրջանառել է իրավական ակտերի նախագծեր, որոնք նախատեսում են մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետների մեկանգամյա երկարաձգման հնարավորություն։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Կադաստրի կոմիտեն։

Այս նախաձեռնության նպատակն է քաղաքացիներին տրամադրել ևս մեկ հնարավորություն՝ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների, այդ թվում՝ կիսակառույց հատվածների վերաբերյալ անհրաժեշտ հաշվառումն իրականացնելու և հետագայում դրանք օրինականացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։

 

Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.e-draft.am/projects/8966

https://www.e-draft.am/projects/8967

«Հաշվառման վերջնաժամկետները կհստակեցվեն նախագծերի ընդունումից հետո, որի վերաբերյալ հանրությանը լրացուցիչ կիրազեկենք»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: