Իշխանությունները կարգապահական պատասխանատվության դուռը փակում են. Զուրաբյան
ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այսօր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, որ Հայաստանի դատական համակարգում անհրաժեշտ է դատավորների լայնածավալ զտում իրականացնել։
Ըստ Զուրաբյանի՝ գործող դատավորների մեծ մասը կոռումպացված է, նրանց խղճի վրա բազմաթիվ հանցագործություններ են, ավելին՝ այդ մարդիկ գնացել են իրենց խղճի դեմ ՝ քաղաքական պատվերներ իրականացնելով։
Լևոն Զուրաբյանն ասել է. «Նրանք բազմաթիվ անարդար դատական ակտեր են ընդունել։ Անհրաժեշտ է անցկացնել մեծ զտում: Նախ ՝ պետք է կիրառել քրեական հետապնդման մեխանիզմ, ապա ՝ կարգապահական պատասխանատվություն»։
Նա նշել է, որ, իր կարծիքով, այսօր գործող իշխանությունները կարգապահական պատասխանատվության դուռը փակում են: