հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Իշխանական պատգամավորին վրաերթի ենթարկած ակտիվիստը ձերբակալվեց

Իշխանական պատգամավորին վրաերթի ենթարկած ակտիվիստը ձերբակալվեց

՛՛Կամք՛՛ հասարակական շարժման անդամ Արթուր Ալեքսանյանը կալանավորվել է 2-ամսյա ժամկետով՝  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկելու համար։

Սակայն, ինչպես հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, այդ հոդվածով տուժող կարող են լինել միայն ոստիկանները:

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 11-ին, ժամը 17:00-ի սահմաններում։ Պատգամավորն ինքն է հաղորդում ներկայացրել ոստիկանություն։

  • Կիսվել: