հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Իրավախախտումը չարձանագրելու համար ուղևորը փորձել է կաշառել պարեկներին (տեսանյութ)

Իրավախախտումը չարձանագրելու համար ուղևորը փորձել է կաշառել պարեկներին (տեսանյութ)

Վայոց ձորի մարզի պարեկները փետրվարի 17-ին Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 35-ամյա ուղևորը փորձել է պարեկին 20 000 դրամ տալ:

Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

  • Կիսվել: