երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Իրավախախտում կատարած վարորդի մոտ կեղծ վարորդական վկայական էր․ Տավուշի պարեկների բացահայտումը

Իրավախախտում կատարած վարորդի մոտ կեղծ վարորդական վկայական էր․ Տավուշի պարեկների բացահայտումը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները հոկտեմբերի 12-ին չամրակապված վարելու համար Դիլիջանի Կամոյի փողոցում կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդի վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենան։ Երիտասարդը ներկայացրել է ՌԴ առերևույթ կեղծ վարորդական իրավունքի վկայական։
 
Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
 
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

  • Կիսվել: