Իրավաբանական կազուս. հակակոռուպցիոն հոդվածով դատն ընթանում է, բայց մեղադրանքը չկա
Գործ ունենք չափազանց տարօրինակ եւ անսովոր վարույթի հետ։ Լրագրողների հետ զրույցում
այսպես է բնութագրել փաստաբան Արամ Վարդեւանյանը հակասահմանադրական ճանաչված
հոդվածով դատավարությունը։ «Փաստորեն, մենք այս ամբողջ ընթացքում լսում ենք միջնորդությունը։
Մեղադրանքի մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, եթե այն բավարարվի, իմ մասնագիտական կարծիքն այն է, որ նման հնարավորությունը չափազանց փոքր է։ Այսինքն, նոր կարող ենք ասել՝ նոր մեղադրանք կարող է լինել, թե ոչ»,- հակիրճ բացատրել է Վարդեւանյանը։