Իրանցի կնոջից թույլտվություն չունեմ, այդ թեմայով խոսել չեմ կարող, հարցով զբաղվում ենք․ ՄԻՊ
Ո՞նց եք տարբերելու տեսքի ազատությունը ատելության խոսքից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12–ին, կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանին։
Լրագրողի դիտարկմանը, որ օրինակ, Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքում է, չի պատժվում, Արթուր Հովհաննիսյանը սպառնում է ականջ կտրում, չի պատժվում, Մանասյանն արձագանքեց. «Այսօր չեմ հասցնի հարցազրույց տալ, եթե դեմ չեք, հաջորդ անգամ։ Մենք մշտապես ենք հարցազրույցներ անում, ճեպազրույցներ տվել»։
Ինչ վերաբերում է իրանցի կնոջը, որին սպառնում են արտաքսել Իրան, որտեղ նրան խստագույն պատիժ է սպառնում, նա ասաց. «Այդ կնոջ հետ կապված հարցով մենք զբաղվում ենք, իրենից չունենք թույլտվություն ասելու, թե ինչ ձևաչափով։ Մենք դիմումատուի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տալուց առաջ պետք է ունենանք դիմումատուի համաձայնությունը, հետևաբար հիմա չեմ հարող տեղեկատվություն փոխանցել»,–ասաց նա։


