ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բացարձակ կարիք չկար ուժ կիրառելու․ Երեմ Սարգսյանը՝ Մխիթար Զաքարյանի բերման ենթարկվելու մասին

Բացարձակ կարիք չկար ուժ կիրառելու․ Երեմ Սարգսյանը՝ Մխիթար Զաքարյանի բերման ենթարկվելու մասին

  Բացարձակ կարիք չկար ուժ կիրառելու: Ինքնաձիգերով եւ դիմակավորված անձանց ներկայությունն այս իրավիճակի համար ինքը լիազորությունների անցում է ըստ իս,որովհետեւ մենք չենք կարող այսպիսի իրավիճակում մարդուն պառկացնել գետնին, իբր գործողություն ես իրականացնում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: 

«Ասում են՝ իբր փորձել են Մխիթար Զաքարյանին մի քանի անգամ ծանուցագիր ներկայացնել, իբր տանը մարդ չի եղել, չեն կարողացել, բայց մի հասարակ բան, ես մի քանի անգամ զանգել եմ Մեղրիի բաժին, հերթապահ մաս, ասել եմ՝ տանը մարդ կա, սպասում է»,-նշեց փաստաբանը, այնուհետև անդրադառնալով Զաքարյանի ձերբակալությանը՝ ավելացրեց․ 

   

«Դու չես կարող հիմնավորել, թե իբր վնասազերծում ես: Եթե վտանգ տեսնենք, այո, կարող ես, բայց ի՞նչն է վտանգը: Պաշտոնական լիազորությունների անցման մեջ տուգանքով պատժվող հանցագործության համար, որը անձի եւ առողջության համար որեւէ վտանգ չներկայացնող հանցագործություն է, ինքնակամ ներկայացած անձին ոստիկանության շենքի մոտ իբր բերման ենթարկել, ակնհայտ է, որ այլ նպատակներ է հետապնդում»,-ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ Մխիթար Զաքարյանը ձեռքի վնասվածքներ ունի պատերազմի մասնակցության ժամանակ. «Թե ինչ է տեղի ունեցել այս բռնության գործադրման ժամանակ, դրան հետագայում կանդրադառնամ, բայց միայն այն փաստը, որ գիտեն՝ անձը վնասվածքներ ունի, հրազենային վիրավորում է ստացել, անձին նման ձեւով, ձեւական բերման ենթարկելը արդեն վկայում է, որ բոլոր նորմերն անցել են: Եթե իրավապահները փորձում են հանցագործություններով, ապօրինություններով իբր օրինականություն հաստատել, երբեւէ նման բան չի կարող լինել: Եթե որեւէ մեկը հանցագործություն կամ ապօրինություն է կատարում, չի կարողղ դիմացինից պահանջել չանել նման բան, առավել եւս եթե դա պետական մարմինն է»:

 

  • Կիսվել: