երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ինձ հետ ամեն ինչ կարգին է. Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից

Ինձ հետ ամեն ինչ կարգին է. Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քիչ առաջ դուրս է եկել Կենտրոնի ոստիկանությունից:

՛՛Իմ հետ ամեն ինչ կարգին է՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, ավելի վաղ Սամսոնյանը հայտնել էր, որ Ոստիկանության կենտրոնականի բաժնից ծանուցում էր ստացել այսօր 13:30-ի համար ոստիկանություն ներկայանալու համար, սակայն ծանուցագիրը ստանալուց հետո իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը զանգահարել էր հետաքննիչին և տեղեկացրել, որ Սամսոնյանն այսօր այդ ժամերին խաղաղ հավաքների է մասնակցելու, և ժամը տեղափոխել էին այսօր 18:30։

Հանրահավաքի ժամանակ Սամսոնյանը լրագրողներին հետ զրույցում ասել էր. ՛՛Ինձ ոստիկանություն տանելու իրավական պատճառը չգիտեմ, բայց, պատկերացնում եմ,  նրա համար է, որ մենք գոյություն ունենք, և պետք է բոլորս պատրաստ լինենք, որ ցանկացած պահի կարող են անիմաստ տեղը կանչեն, ձերբակալեն, հետո դատարաններում ազատ արձակվեն կամ գրպանային դատավորներն ազատ չարձակեն՛՛:

  • Կիսվել: