Ինչու էին լարվել Չաղ Ռուստամի և Ֆազի հարաբերությունները. քննիչը մանրամասներ է հայտնել
Հուլիսի 28-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը և նրա մտերիմ Աշոտ Կյուրեղյանը, որոնք մեղադրվում են «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունը պատվիրելու համար: Գրիգորյանը սպանվել է հունիսի 11-ին:
Ավագ քննիչ Արթուր Այվազյանը «Լուրեր»-ի թղթակցին որոշ մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է իրավապահներին հաջողվել բացահայտել ոչ միայն հանցանքը կատարողներին, այլ նաև՝ պատվիրատուներին: