Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Գառնիկ Իսագուլյանին (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Analitik.am-ին հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին: Պատճառ է հանդիսացել դիմակ չկրելը։
Նշենք, որ այնուհետև NEWS.am-ը գրեց, որ, իրենց հարցին ի պատասխան, ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասել է, Իսագուլյանը ոստիկանության բաժանմունքում է:
Գաբրիելյանը հայտնել է, որ Իսագուլյանի նկատմամբ կազմվում է արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների 182-րդ հոդվածի հատկանիշներով (Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):