Ինչպե՞ս դիմել և ստանալ քաղաքաշինական թույլտվություններ urban.e-gov.am հարթակում
Oգոստոսի 1-ից քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը հանրապետության 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ Այս մասին հիշեցնում են Քաղաքաշինության կոմիտեից:
Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատում իրականացնելիս համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերը ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային դիմում ներկայացնել urban.e-gov.am հարթակի միջոցով։ Ուստի պետք է ձեռք բերել նույնականացման կամ բջջային նույնականացման քարտ։
Քաղաքացիները, կազմակերպությունները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են էլեկտրոնային համակարգում հետևել իրենց դիմումի ընթացքին։ Գործընթացի բոլոր մասնակիցների՝ պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մատակարար և այլ կազմակերպությունների աշխատանքը կլինի թափանցիկ ու վերահսկելի։
Հայաստանի ամբողջ տարածքում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային եղանակով նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարից։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: