Ինչո՞ւ որոշակի պաշտոնյաների չի պարտադրվելու պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրեր ներկայացնել
Արդարադատության նախարարությունը պարզաբանել է, թե ինչու բարձր պաշտոնյաները ազատված են պատվաստումից կամ թեստավորումը հաստատող հավաստագրեր ներկայացնելուց․
Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․
<<Պատճառը հետևյալն է օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը:
Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ: Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս այդ հիմքով ազատել աշխատանքից>>։